Սնունդը և առողջությունը
Ավոկադոյի օգտակարությունը. urolog.am
Ավոկադոյի պտուղները հարուստ են վիտամիններով և կարևոր հանքային նյութերով։ Անգելրեն այն կոչվում է alligator pear (կոկորդիլոս տանձ)։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։
Ավոկադոյի սննդային առանձնահատկությունները
1. Սննդային պրոֆիլ
Ավոկադոն պարունակում է հիմնական վիտամինների, սննդանյութերի և հանքային նյութերի ամբողջական զանգված, ներառյալ` C, E, K և B-6 վիտամինները, ինչպես նաև ռիբոֆլավին, նիացին, ֆոլաթթու, պանտոտենաթթու և մագնեզիում: Ավոկադոն պարունակում է լուտեին, բետա-կարոտին և օմեգա-3 ճարպաթթուներ: Այս միրգը պարունակում է ավելի շատ կալիում, քան` բանանը: Ավոկադոն խթանում է էներգիան, սրտի առողջությունը, ոսկրերի առողջությունը, տեսողական ֆունկցիան և տրամադրությունը:
2. Ճարպի պարունակությունը
Պարունակում է մեկ չհագեցած ճարպաթթու՝ օլեինաթթու: Վերջինս ասոցացվում է սրտի առողջության, հակաբորբոքային և հակաքաղցկեղային ազդեցության հետ:
3. Մանրաթելի պարունակություն
Հարուստ է մանրաթելերի պարունակությամբ։ Նրա շուրջ 25%-ը լուծվող մանրաթելեր են: Դիետիկ մանրաթելերն օգնում են մարսողությանը, նյութափոխանակությանը և հիվանդությունների կանխարգելմանը։
4. Հակախոլեսթերինային և հակատրիգլիցերիդային ազդեցությունը
Ազդում էխոլեսթերինի մակարդակի վրա, մասնավորապես, իջեցնում է բարձր խտության լիպոպրոտեինի և տրիգլիցերիդների, բարձրացնում՝ բարձր խտության լիպոպրոտեինի մակարդակը։
5. Առողջարար է աչքի համար
Պարունակում է լուտեինի և զեաքսանտինի նման հակաօքսիդանտներ, որոնք կարևոր են աչքի ցանցաթաղանթը ուլտրամանուշակագույն և կապույտ ճառագայթներից պաշտպանելու համար:
6. Դիետիկ սնունդ
Ունի քիչ կալորիականություն, հարուստ է մանրաթելերով և շատ ցածր ածխաջրերով։ Այս հատկանիշները կօգնեն քաշի կորստին, միաժամանակ` ապահովելով օրգանիզմին առողջ սնունդ։
7. Հակաքաղցկեղային ազդեցությունը
Որոշ հետազոտություններ պարզել են, որ ավոկադոյի մզվածքի ֆիտոքիմիկատները կարող են արգելակել նախաքաղցկեղային և քաղցկեղային բջիջների աճը և առաջացնել քաղցկեղային բջիջների մահ, միաժամանակ` խթանելով լիմֆոցիտային իմունային համակարգը: Ավոկադոն պարունակում է ֆոլաթթու, որը նվազեցնում է որոշ օրգաններում քաղցկեղների (այդ թվում` շագանակագեղձի) ռիսկերը:
8. Անվտանգ է շաքարախտի համար
Ավոկադոյի մեջ շաքարի բացակալությունն ու ածխաջրերի ցածր քանակությունն օգնում են նվազեցնելու շաքարախտով հիավանդանալու հավանականությունը, իսկ շաքարախտի դեպքում անվտանգ է դարձնում նրա օգտագործումը:
9. Սեռական խթանիչ է
Ավոկադոյի կառուցվածքը, ձևը և չափը, ինչպես նաև զույգերով աճելու փաստը դեր ունի նրա անվանման համար, որը, թարգմանաբար, նշանակում է ամորձիներ։ Այս միրգը հագեցած է վիտամին E-ով և ունի հակաօքսիդանտ հատկություն։ Ավոկադոն ունի դրական ազդեցություն սեռական ֆունկցիայի և պտղաբերության վրա։
05.04.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ